Հայագիտակ

«Սրտի կաքավը» տոն օրերին հայ կնոջ կրծքին էր լինում․ «Հայագիտակ»

«Սրտի կաքավն» իրական կաքավի տեսք ուներ և կանայք այն կրում էին տոնական օրերին իրենց կրծքին։ Հայ կնոջ վրա տոնական օրերին լինում էին նաև գլխի թասը, շամսիկները, կտրած լուսինը, քթօղը և շատ այլ հետաքրքիր զարդեր։

Բայց ամենահետաքրքիրն այդ զարդերի նախշերն էին։ «Խիարուկը», նուշը, կտրած լուսինը խորհրդանշում էին պտղաբերություն, բարգավաճում, պահպանում էին չար աչքից։

Շատ հարգի էին նաև վիշապի տեսքով նախշերը, որոնք չբեր կանայք կրում էին հղիանալու նպատակով։ Կտրած լուսինը ոսկեդրամ էր, որի ներքևի հատվածը կտրում-հատում էր քահանան՝ աղոթքներ ասելով։ Դրանից հետո սովորական դրամը դառնում էր չարխափան։

Back to top button