Մասնագիտություն

«Ուտելի» երջանկություն կամ մարդկության ամենաքաղցր հայտնագործությունը․ «Մասնագիտություն»

Այս մասնագետը հատկապես պահանջարկված է տոնական օրերին, որովհետև չի կարող լինել տոն` առանց քաղցրի։ Իսկ շոկոլադը արդեն ինքը տոն է։ Շոկոլադագործությունն աշխարհի ամենահամեղ և ամենաքաղցր մասնագիտությունն է: Շոկոլադն անսպառ երջանկություն է, որը կարելի է ուտել։

Աղանդերի «թագուհին» բարձրացնում է տրամադրությունը, հաղորդում հաճելի պահեր, քաղցր բերկրանք, էներգիա, ուրախության և երջանկության զգացողություն, նվազեցնում սթրեսը, բարելավում տեսողությունը, նույնիսկ դանդաղեցնում օրգանիզմի ծերացման գործընթացը։

Ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող շքեղության խորհրդանիշ շոկոլադը նախապես հարուստ օգտակար բաղադրիչներով, բուժիչ հատկություններով խմիչք էր՝ հասանելի միայն արիստոկրատներին: 20-րդ դարում շոկոլադը ստանում է լայն տարածում աստիճանաբար սերնդեսերունդ փոխանցված վարպետության, գիտելիքների, հումքի, բաղադրիչների, ժամանակակից սարքավորումների համատեղման արդյունքում ստեղծվում են մեծերի և փոքրերի սիրված քաղցրավենիքի բարձրորակ և տարատեսակ տարբերակներ. շոկոլադե տորթեր, թխվածքներ, սալիկներ, կեքսեր, բլիթներ, ըմպելիքներ, կոնֆետներ։

Միլիոնավոր մարդկանց սրտերը գրաված շոկոլադը մեր օրացույցում ունի նաև տոն: Ամեն տարի՝ հուլիսի 11-ին, քաղցրի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Ի դեպ, տոնը հորինել և առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները 1995 թվականին: Զրույց «Արկոլադ» ընկերության տնօրեն Էմիլ Հարությունյանի հետ։

Back to top button