Կյանքին ասել այո՛

Երազում անընդհատ տեսնում եմ, որ քայլում եմ. Հենրիկ Նիկողոսյան. «Կյանքին ասել այո՛»

ժամկետային զինծառայող Հենրիկ Նիկողոսյանը դադարեց քայլել 44-օրյա պատերազմում ստացած ողնուղեղային վնասվածքից հետո։

Նորից քայլելու հույսը ոչ մի վայրկյան չի լքում նրան, ասում է՝ բժշկությունը շատ արագ է զարգանում մեր օրերում, մի բան հաստատ գտնելու են։ Այժմ բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։

Ջանք չի խնայում, որպեսզի նորից քայլի՝ հանուն ծնողների, երեք քույրերի ու հանուն իր երազանքների։ Հենրիկը 20 տարեկան է, ծնվել է Արտաշատում։

Back to top button