Երաժշտական եռանկյունի

Կոմիտասյան Սուրբ պատարագի խորհուրդը․ «Երաժշտական եռանկյունի»

Զրույց «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանի Կոմիտասի Պատարագի բացառիկ կատարման և հանրային հեռուստատեսությամբ ներկայացված ծավալուն աշխատանքի շուրջ։

«Կոմիտասի Սուրբ Պատարագը հայկական հազարամյակների ընթացքում ստեղծված երաժշտական նյութի ամփոփումն է, իր նշանակությամբ նմանը չունեցող մեր ազգի մշակույթի պատմության մեջ»- ասում է խմբավարը։

Կոմիտասը բազմաձայնելով ավանդական եկեղեցական ծիսական եղանակները նոր որակական ձև է հաղորդել դարերի խորքից եկած բովանդակությանը, այն կատարել է արական կազմի համար և հենց այդ բնագրային տեսքով էլ ներկայացվում է «Սաղմոսերգու» երգչախմբի կատարմամբ։

Ծեսի, հոգևոր երգեցողության, երգչախմբային արվեստի խորը իմացությունը, պայմանավորեցին Վահե Բեգոյանի ղեկավարությամբ այս կատարման բացառիկ որակն ու մակարդակը։

Զրույցի ընթացքում հաղորդման հերոսը նաև անդրադառնում է մի շարք խնդիրներին կապված Կոմիտասյան ժառանգության, երգչախմբային արվեստին, հասարակության ընկալումների և կրթվածությանը վերաբերվող հարցերին։

Հաղորդման ընթացքում հնչում են 2021-ի տարեվերրջյան Սուրբ Պատարագի, Հ1 հեռուստաընկերության տեսաֆիլմից, «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի կատարումները։

Ցուցադրել ավելի
Back to top button