Արմատներ

Աննա Մանասերյանը և ընտանեկան նվագարանը․ «Արմատներ»

Կամ երաժիշտն է ընտրում իր նվագարանը, կամ նվագարանն ընտրում է իր կատարողին: Քանոնահարուհի Աննա Մանասերյանը ընտրելու հնրավորություն չուներ: Նվագարանը տանը կար, մեկը պետք է նվագեր ու պիտի ինքնամոռաց սիրեր նվագերանն ու նվագելը, պիտի հանդիպեր հրաշալի ուսուցիչների և ինքը ևս սկսեր զբաղվել մանկավարժությամբ:

Ծնողների ուղղորդմամբ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Աննա Մանասերյանը հետագա կրթությունը շարունակում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, ապա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ դառնալով Ծովինար Հովհաննիսյանի դպրոցի լավագույն սաներից մեկը: Որպես կատարող թրծվել Նարեկացի նվագախմբում:

Ցուցադրել ավելի
Back to top button