Հայկական հարց

Հայի կյանքի գինը տատանվում էր մի բուռ ալյուրից մինչև մի քանի ոսկի․ «Հայկական հարց»

Ստրուկների շուկաներում վաճառվող հայերը, հիմնականում կանայք ու երեխաներ, ժամանակի ընթացքում կորցնում էին ազգային դիմագիծը՝ բռնի կերպով անվանափոխվելով և ընդունելով մահմեդականություն։

1916 թվականին ռուսական բանակն որոշ ժամանակով ազատագրում է արևմտահայ գավառի մի շարք բնակավայրեր։ Նրանց հետ էին հայ կամավորական խմբերն ու ջոկատները։ Այդ շրջանում Երզնկայում բացվում են հայրենաշինաց միություններ, իսկ վերադարձող արևմտահայերը հասկանում են, որ թուրքերի և քրդերի տներում ստրկային կարգավիճակով պահվում են իրենց հազարավոր հայրենակիցներ։

Նրանց փրկագնման գործն է ստանձնում Սեբաստացի Մուրադը։ Այդ որբահավաք առաքելության նշանաբանն էր դարձել «Մեկ հայ՝ մեկ ոսկի» արտահայտությունը։

«Մեկ ոսկի՝ մեկ հայ» թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը։ Մաս 1֊ին։

Ցուցադրել ավելի
Back to top button