Ժամանակի վկան

Հայկազյան համալսարանի նոր հրատարակությունները․ Անդրանիկ Տագէսեան․ «Ժամանակի վկան»

Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Տագէսեանը Երևանում է և այս հաղորդման շրջանակում կներկայացնի համալսարանի հրատարակած հայագիտական թարմ հատորները։ Հայկազյան համալսարանի հրավիրած գիտաժողովներն ինքնանպատակ չեն։ Յուրաքանչյուր գիտաժողով ամփոփվում է առանձին հատորով։

Տարիների փորձառությամբ Հայկազյան համալսարանի ղեկավարությունը ի՞նչ սկզբունքներով է կազմակերպում գիտաժողովները և մասնակիցների ներգրավման գործընթացը։ Գիտաժողովների շնորհիվ ծնվում են ոչ միայն ամփոփիչ ժողովածուներ, այլև առանձին թեմատիկ մենագրություններ, ձևավորվում է գիտնականների ու մասնագետների համաշխարհային ցանց։ Հայկազյան համալսարանի գիտական հրատարակությունների վերջին ժողովածուն վերաբերում է իրաքահայությանը։

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի հրատարակած մի քանի ժողովածուների շնորհանդեսը, որին ներկա էր և բացման խոսքով հանդես եկավ նաև Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթեանը։ Հայկազեան համալսարանի վերջին հրատարակություններում ուրույն նշանակություն ունի 41-րդ հատորը։

Հայկազեան համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի համագործակցության նոր հուշագրի և ուղղությունների մասին կարող եք լսել հաջորդ հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button