Հասարակություն

Կյանքից հեռացել է «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լիդա Մուրադյանը

Կյանքից հեռացել է «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի հիմնադիր-տնօրեն, մանկաբույժ, Հայաստանի վաստակավոր բժիշկ Լիդա Մուրադյանը։

«Անգնահատելի է Լիդա Մուրադյանի ներդրումը ոչ միայն ՆՄԲԿ ստեղծման և կայացման, այլև առհասարակ՝ սրտաբանության զարգացման գործում։ Այսօր բազմաթիվ մասնագետներ, որորնք կրթվել և շարունակում են կրթվել այս օրրանում՝ Հայաստանի լավագույն սրտաբաններն են և սրտային վիրաբույժները, որոնք աշխատում են նաև այլ երկրների խոշորագույն կենտրոններում և բարձր են պահում Հայաստանի անունը»,- ասված է ԲԿ տարածած հաղորդագրության մեջ։

Լիդա Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 3-ին Սուրբ Հովհաննես (Կոնդ) եկեղեցում։

Back to top button