Հայկական հարց

Աճող սերնդին պատրաստում են հայոց պահանջատիրության ոգով․ «Հայկական հարց»

Պայքարը Հայկական հարցի համար շարունակական է։ Դրա առհավատչյան նաև ազգային ավանդությունների, սովորությունների պահպանումն ու փոխանցումն է սերնդեսերունդ։ Առաջին հերթին, մասնավորապես Սփյուռքում, դա վերաբերում է Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնակատարությունների ժամանակ հայկական դիմագծի և տոնական ավանդույթների պահպանմանը։

Ֆիլադելֆիայի հայկական մեկօրյա դպրոցում հենց այդ մտայնությամբ են անցկացնում դասերը՝ երեխաներին սովորեցնելով նաև Արևմտյան Հայաստանի գավառներում Նոր տարին դիմավորելու առանձնահատկությունները և հայկական յուրահատուկ ճաշատեսակների բաղադրատոմսերը։

«Ամանորյա հայկական ավանդույթների պահպանումը Ֆիլադելֆիայում» թեմային է անդրադառնում Ֆիլադելֆիայի հայկական մեկօրյա դպրոցի խնամակալ մարմնի անդամ Նաիրի Աղաջանյան-Բալանյանը։

Back to top button