Դպրություն

Հայկական Սփյուռքը հաղթահարել է տարվա մարտահրավերները․ «Դպրություն»

2021թ․-ը լի էր մարտահրավերներով՝ կորոնավարակ, ռազմական գործողություններ աշխարհի տարբեր մասերում, որոնցից անմասն չմնաց հայկական սփյուռքը։ Կրթության ոլորտում եղան էական խնդիրներ, կայացվեցին որոշումներ, փորձ արվեց հնարավորինս անցնցում իրականացնել կրթական գործընթացը։ Կատարված աշխատանքների մասին են պատմում սփյուռքի տարբեր համայնքների կրթության պատասխանատուները։

Քուվեյթի Ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյան․ Քուվեյթի հայկական համայնքը միասնական է և դրա շնորհիվ է, որ 2021թ․-ի մարտահրավերները հնարավոր եղավ հաղթահարել և գրանցել առաջընթաց՝ չնայած այն հանգամանքին, որ այստեղ ևս կրթական գործընթացն իրականացվեց առցանց։

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախտիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, կիրակնօրյա դպրոցի համահիմնադիր Արտյոմ Չերնոմորյան․ Իսրայելում համատարած լոգդաունից հետո, մարտ ամսից, Պետախտիկվայի միակ հայկական կիրակնօրյա դպրոցը բնականոն հունով սկսեց աշխատել, որը մինչ այդ էլ գործում էր թեթևակի դադարներով՝ Պաղեստինաիսրայելական հակամարտություն, ռազմական գործողություններ, լոգդաուն և նմանատիպ իրադարձություններ։

«Հայ փոքրիկ արևները Ֆրանսիայում» դպրոցի տնօրեն Ռուզաննա Նիկողոսյան․ Ֆրանսիայի Պամիե քաղաքում արդեն 6 տարի գործում է «Հայ փոքրիկ արևները ֆրանսիայում» դպրոցը, որի տնօրեն Ռուզաննա Նիկողոսյանի ջանքերով և Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս ճանաչելի է դարձնում հային ու հայկականը։ Պամիյե քաղաքում Ռուզաննա Նիկողոսյանը միակ հայ ուսուցիչն է։

Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյան․ Լիբանան, Բեյրութ, հայկազյան համալսարան։ Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է, որի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով։

Back to top button