Էկոսֆերա

Երևանյան լճի վրա կկառուցվի լողացող արևային ֆոտովոլտային կայան․ «Էկոսֆերա»

Նախատեսվում է մինչև 2030 թ-ը արևային էներգիայի արտադրության բաժինը հասցնել 15 տոկոսի։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքների և, մասնավորապես, մեծ հզորությամբ արևային կայանների, նաև ջրամբարների վրա արևային վահանակներ տեղադրելու կառավարության մտադրության մասին կպատմենք առաջիկա րոպեների ընթացքում։

Շատ մոտ ապագայում էլ անցնելով Երեւանյան լճի մոտով մենք կարող ենք լողացող էլեկտրակայանի ականատեսը լինել։ Այս ծրագիրը եթե իրականություն դառնա, ապա այդ կայանը կլինի տարածաշրջանում առաջինը։ Լողացող արևային ֆոտովոլտային կայանը նախատեսում են կառուցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ու ֆրանսիական «Տրանսէներգիա» ընկերությունը։ Այն կունենա 150 կվտ հզորություն։

Back to top button