Հատվող եթեր

«ԱՐԱՐ»-ը՝ բարձր երաժշտության արարման ճանապարհին․ «Հատվող եթեր»

Յուրաքանչյուր երգչախումբ մի ուրույն ստեղծագործական միջավայր է, որտեղ ամենատարբեր հայացքների տեր ստեղծագործող մարդկանց միավորում է բարձրարժեք երաժշտության նկատմամբ անսահման սերը։

Վառ ու ինքնատիպ դիմագիծ կրող «ԱՐԱՐ» երգչախումբն առանձնանում է ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանությամբ, կատարողական վարպետությամբ՝ աշխարհին ներկայացնելով բարձր արվեստ, հուզելով, դրական լիցքեր ու էներգիա փոխանցելով հանդիսատեսին։ Գեղեցիկ և ինքնատիպ կատարումներ, համերգներ, միջոցառումներ, համերգ-բանախոսություններ։

«ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը երաժշտության գիտակ Գոռ Մելքումյանն է։ Չափազանց կարևորելով հայ մշակույթի դերն ու նշանակությունը՝ Գոռ Մելքումյանը, միավորելով երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, մեծ աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ստեղծեց երգչախումբ՝ արժանանալով երաժշտասեր հասարակության ջերմ ընդունելությանը։ Զրույց «ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար Գոռ Մելքումյանի հետ:

Back to top button