Երաժշտական եռանկյունի

Ավանդականի և արդիականի երաժշտական խաչմերուկում․ «Երաժշտական եռնակյունի»

Կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը անցել է հետաքրքիր ճանապարհ՝ մասնագիտությամբ կատարող թավջութակահար է, բայց իր ստեղծագործական հետաքրքրությունները դրսևորվում է ֆոլկլորիկ, հոգևոր հնագույն և արդիական երաժշտության բնագավառներում։

«Իմ հետաքրքրությունը միջնադարյան երաժշտությամբ դրդեց ինձ նոր հայկական լարային նվագարանի ստեղծմանը՝ հայկական վիոլան սերում է եվրոպական միջնադարյան Վիոլա դա բամբակի և Վիոլա դ՛սմուր գործիքների նախատիպերից, բայց իր տեսակով եզակի հայկական նվագարան է, որը ստեղծվել է 21-րդ դարում»- ասում է Գրիգոր Առաքելյանը։

Փաստորեն, լինելով հայկական վիոլայի միակ կատարողը աշխարհում, կոմպոզիտորը ստեղծում է հարուստ երգացանկ, որը ներառում է և՛ հայտնի եվրոպական ստեղծագործությունները և՛ սեփական մշակումները ու հեղինակային երաժշտությունը՝ գրված ամենատարբեր կազմերի համար՝ գործիքային, վոկալ-գործիքային, դասական կամերային և խառը ոճերի մեջ։

Գրիգոր Առաքելյանը բազմաթիվ համույթների ստեղծող է եղել, աշխատել է նաև որպես մենակատար, համագործակցելով հայրենական և արտասահմանյան նվագախմբերի, երգչախմբերի և մենակատարների հետ։

Հաղորդման ընթացքում հնչում են 2021-ին, «Երևան» լարային քառյակի հետ համատեղ համերգից Գրիգոր Առաքելյանի պարային, դասական և հայկական եղանակների մշակումները, արված հատուկ այդ կազմի համար։

Ցուցադրել ավելի
Back to top button