Վերնատուն

Գրականություն՝ ինտելեկտի, հոգու և վայելքի համար․ «Վերնատուն»

«Վերնատան» տարեվերջյան հաղորդումն առաջարկում է «համտեսել» «գրական դելիկատեսներ»․ դա միտքն ու հոգին պայծառ ու ակտիվ պահող գրականությունն է։ Գրականություն, որը ժամանակ ու տարածություն չի ճանաչում, որը մշտապես արդիական է, որը ինտելեկտի, հոգու և իրական վայելքի մասին է։

Արձակագիր Արամ Ավետիսը գրականության մեծ սիրահար է և միևնույն ժամանակ ամենախիստ «դատավորը», նա գտնում է, որ իսկական գրականությունը պիտի անխնա կոտրի բոլոր ընդունված կարծրատիպերը։

«Դիմադրությունն ու շարժը գրականության մեջ ամենակարևորն են։ Գրականությունը գետի պես պիտի լինի, որտեղ անընդատ հոսք կա, շարժ ու թարմացում։ Գալ ու մնալ նույն ջրերում լինել հարմարվող։ Դրանից վատ բան չկա։ Ես միշտ ուզում եմ տեսնել իր սկզբունքները ունեցող գրողների»,– ասում է Արամ Ավետիսը։

Արձակագիրը ներկայացնում է համաշխարհային գրականության «չգրող», լռությունը գերադասող գրողներին ու նրանց ստեղծագործությունը , «հակամարդկային» ժամանակների մասին խոսող գրականության և հետխորհրդային ռուս գրականության լավագույն հեղինակների մասին։

Back to top button