Սփյուռքի ձայնը

Ռուսաստանաբնակ համշենահայերը կորցնում են ավանդույթները․ «Սփյուռքի ձայնը»

Համշենահայերը Ռուսաստանում փորձում են պահպանել Համշենի մեծ, բայց իրենց հասած տոնական փոքրիկ ավանդույթները։ Համշենահայ Սպարտակ Սաղրյանը ՌԴ Տուապսեի շրջանի Լերմոնտովո գյուղում է ապրում։ Այստեղ հիմնականում Համշենից տեղափոխվածներն են բնակվում:

Ակորդիոնահար և քամանչահար, «Ընկերներ» խմբի երաժիշտ Սպարտակ Սաղրյանը, որը հրաշալի տիրապետում է համշենի երգերից շատերին, նշում է սակայն, որ հատկապես ամանորին նվիրված ավանդույթներն ու տոների առանձնահատկությունները իրենք չեն պահպանել` դա բացատրելով պապերի՝ ՌԴ տարածքում ապրելու հանգամանքով։

Ռուսաստանաբնակ մեր հայրենակցի հետ զրույցում պարզեցինք նաև, որ դեռևս տարիներ առաջ նրան և իր հասակակիցներին շատ է հետաքրքրել Համշենից բերած ամեն ծես ու խորհուրդ, նաև՝ Ամանորին վերաբերող, սակայն որևէ կերպ դրանց տիրապետել չի եղել՝ հասարակության և վախի ինչ-ինչ դրսևորումների պատճառով։

Սպարտակը ցավով է արձանագրում, որ այսօրվա սերունդը չի տիրապետում իրենց նախնիների լեզվին, որքան էլ ինքն ու իր շրջապատի համշենցիները փորձում են դա անել։ Իսկ լեզուն` մտածողություն է:

Ցուցադրել ավելի
Back to top button