Սփյուռքի ձայնը

Հայաստանում ներդրողների թիվը կավելանա չշրջանցվող օրենքներ ունենալու դեպքում․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքահայ ներդրողները խնդիրներ են ունենում հատկապես դատական համակարգում, ասում է գործարար, 90-ականներից Հայաստանում գործարարությամբ զբաղվող, «Կառուցիր Հայաստան» խոշորածավալ ծրագրի համակարգող Սևակ Արծրունին, անդրադառնալով Հայաստանում ներդրումային դաշտի խնդիրներին, բացերին և հնարավորություններին:

«Եթե դու տեղացի չես, չունես ծանոթ, բարեկամ և այլն, ապա որևէ կոնֆլիկտի դեպքում հարցը ի օգուտ քեզ չի լուծվում, մանավանդ, երբ դատավորը բախտի բերմամբ չի առաջնորդվում օրենքի տառով: Այսինքն, կարելի է ասել, որ ներդրումներ անելու ժամանակ՝ հատկապես մի քանի տարի առաջ, օրենքներում շրջանցումները հաճախ էին լինում: Այսօր էլ, իհարկե, օրենքում բացթողումները նման բան թույլ տալիս են»,- ասում է գործարարը:

Հայաստանում ներդրումային դաշտը՝ հատկապես սփյուռքահայերի համար, մշտապես եղել է և շարունակում է խնդրահարույց մնալ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքեր։ Մասնավորապես անկախությունից հետո սփյուռքի դերը պետության տարբեր ոլորտներում փորձ է արվում մեծացնել, ինչը, սակայն, միշտ չէ, որ ճիշտ ընթացք է ունենում։

«ԷՆԹԵՐՓՐԱՅԶ ԱՐՄԵՆԻԱ» ներդրումների աջակցման կենտրոնը, որը ստեղծվել է 2020-թվականին, սփյուռքահայ, օտարերկրյա ներդրողներին աջակցություն տրամադրելն է:

Լիլիթ Հարոյանը

Կենտրոնի մասնագետ Լիլիթ Հարոյանը նշում է, որ երբ Հայաստանում ներդրումներ իրականացնող անձը կամ կազմակերպությունը դիմում են իրենց, ապա խուսափում են բոլոր տեսակի բյուրոկրատական քաշքշուկներից և թե ժամկետների, թե այլ հարցերում ունենում են ճիշտ և համակարգված լուծումներ:

«Ի թիվս շատ հարցերի, որոնք մեր կենտրոնը լուծում է՝ դիմելով համապատասխան գերատեսչություններին, նաև խորհրդատվություն ենք տրամադրում ներդրողներին. որտե՞ղ, ո՞ր ոլորտներում և ինչպե՞ս սկսել բիզնեսը:

Այս կարճ ժամանակահատվածում ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ նաև օրենքներում լրամշակումների առումով, որի շնորհիվ շատ գործարարներ զրկվել են տուգանքներից և այլն»,- ասում է Լիլիթ Հարոյանը:

Back to top button