Դպրություն

Հայաստանի ուսանողները հաղթահարել են 2021-ի մարտահրավերները․ «Դպրություն»

Որո՞նք են այն մարտահրավերները, որոնք ուրվագծել են Հայաստանյան բուհերի ուսանողներն իրենց համար։ Ի՞նչ հիմնական նպատակներ ու ծրագրեր ունեն նրանք 2022-ի համար։ Դպրություն հաղորդաշարի տաղավարում են Հայաստանի բուհերի ուսանողական խորհրդի նախագահները։

Տիգրան Ալեքսանյան

ԵՊԲՀ–ի ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյան. 2021 թվականը բոլորիս համար ծանր տարի էր և մեր գերխնդիրն էր ուսանողության մեջ մթնոլորտ ձևավորել, որը գտնվում էր շատ ծանր վիճակում՝ պատերազմ, համավարակ, իրենց բոլոր հետևանքներով։ Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները փուլ առ փուլ կլուծվեն։ Ես շատ եմ կարևորում կրթության շահառուների՝ ուսանողների ընկալումը՝ կապված կրթության հետ։ Անչափ շատ եմ կարևորում Հայաստանից ուսանողների հոսքը Արցախ։ Ըստ ինձ, դա շատ կարևոր նախապայման է՝ շատ հարցերի լուծման համար։

Պարույր Գալստյան

Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյան․ Բոլորիս մոտ այս տարի հետպատերազմյան շրջան էր՝ իր բոլոր զգացողություններով ու տրամադրություններով։ Արվեց ամեն ինչ, մեր զոհված և կենդանի հերոս ընկերների հիշատակի տուրքը ըստ արժանվույն մատուցելու։ Տարվա ընթացքում ոչ մի գունագեղ տոնակատարություն չենք ունեցել, իսկ 2022 թվականին մեր համալսարանը տոնելու է իր հիմնադրման 100 ամյակը։ Նախատեսված են շատ մեծ ծրագրեր, միջոցառումներ։ Համալսարանի ղեկավարության հետ մենք իրականացնում ենք «Համալսարանի 100 ամյակին՝ համագործակցություն 100 դպրոցների հետ» մեծածավալ ծրագիր։

Էդգար Զատիկյան

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ուս․ խորհրդի ժ․պ․ Էդգար Զատիկյան․ 2021թ․–ին մեծ ծրագրեր, որպես այդպիսին չենք իրականացրել, հաշվի առնելով համընդհանուր տրամադրությունները։ Սակայն եղել են ամենատարբեր և շատ օգտակար հանդիպումներ, գիտաժողովներ։ 2022թ․-ի համար առաջարկում եմ թարմացնել և կրթական ծրագրերը, և ուսանողների համար նախատեսված գրականությունը, և դասախոսական կազմը, որպեսզի մենք իսկապես կարողանանք ժամանակին համահունչ առաջ գնալ, հաղթահարել բոլոր տեսակ մարտահրավորները։

Միքայել Մարտիրոսյան

ՀԱՊՀ–ի ուսանողական խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյան․ Պոլիտեխնիկը տեղնոլոգիական բուհ է։ Տեխնոլոգիական զարգացումները աշխարհում սրընթաց են տեղի ունենում և երբեմն շատ դժվար է տեխնիկական և կրթական որակները պահել ժամանակին համահունչ ու ապահովել նույն սրընթացությունը։ Այնուամենայնիվ՝ 2021թվականը իր բոլոր մարտահրավերներով, մենք բարեհաջող ենք ավարտում։ Այս տարի արվեց ամեն հնարավորն ու անհանրինը՝ ապահովելու համար կրթական բարձր ցուցանիշ։

Back to top button