Մասնագիտություն

Թռիչք առանց թևերի կամ պարապլաներիզմ․ «Մասնագիտություն»

Էքստրիմալ մարզաձև, որը հնարավորություն կտա իրականացնել թռչելու երազանքը և ապացուցելու, որ երկնքում ճախրելու համար պարտադիր չէ լինել թռչուն։ Երկնքի ու երկրի արանքում սուր զգացողությունները, անմոռանալի հիշողությունները, աննկարագրելի զգացմունքները, ադրենալինը, վառ հույզերն անսպառ են, և ով գոնե մեկ անգամ կփորձի ճախրել երկնքում, դրանից հետո այլևս չի կարող չցանկանալ տեսնելու այս աշխարհը թռչնի թռիչքի բարձրությունից։

Անչափ ուշագրավ, փոքր-ինչ վտանգավոր մարզաձև, որը միավորում է աշխարհի հազարավոր մարդկանց, որոնք սիրում են առողջ ապրելակերպ, բնություն, նորանոր արկածներ և թռիչքի աննկարագրելի բերկրանք։ Պարապլաներիզմով զբաղվելու համար պետք է ունենալ անթերի առողջական վիճակ, կատարյալ ֆիզիկական, հոգեբանական պատրաստվածություն, և, որ ամենակարևորն է, արկածախնդիր ոգի։

Հայկական լեռնաշխարհը և կլիմայական պայմանները տալիս են իդեալական հնարավորություն պարապլանով թռիչքների համար՝ երկնքից վայելելու երկրի չնաշխարհիկ բնությունն ու անմոռանալի զգացողությունները։ Ու թեև զբոսաշրջության այս ուղղությունը Հայաստանում համեմատաբար նոր է, բայց պարապլաներային թռիչքով հետաքրքրվողների թիվը տարեցտարի ավելանում է։

Ի դեպ, Հայաստանում անցկացվում են նաև պարապլաներիզմի միջազգային մրցումներ, փառատոներ։ Զրույց Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ, պարապլաներային օդաչու և հրահանգիչ Արմեն Սարգսյանի հետ:

Back to top button