Հայկական հարց

Թուրքիան տարածքային զիջումներ չէր պատրաստվում անել Խորհրդային Միությանը․ «Հայկական հարց»

1945 թվականի դեկտեմբերին հայրենադարձության խնդրանքով Կ․Պոլսում գտնվող Խորհրդային Միության հյուպատոսարան է դիմում Հակոբ Ջևահիրյանը։ Նրա օրինակին են հետևում շատերը։ Թուրքական իշխանությունները հակահարված են տալիս հայրենադարձության այս շարժմանը։ Նրանք թուրքական թերթերում գրում էին, թե դեմ չէին հայերի հայրենադարձությանը, բայց դա պետք է արվեր Թուրքիայի ոստիկանության համապատասխան բաժիններում հայերի կողմից ներկայացված դիմումների հիման վրա։

Այդպիսի դիմումներ հայերը չեն գրում՝ վախենալով հալածանքներից։ Այս ամենին հետևում է թուրքական մամուլում ծավալված հակահայ արշավը։ Թուրքական կառավարական շրջանները մտավախություն ունեին այն հարցում, որ հայերը գուցե տարածքային պահանջներ առաջ քաշեին Խորհրդային Միության միջոցով։

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայրենադարձությունն ու վերադարձածների խնդիրները Հայաստանում»՝ մաս 14-րդ:

Back to top button