Դասական երաժշտությունը և մենք

Դասական համերգները՝ ճոխ սեղաններից կարևոր․ «Դասական երաժշտությունը և մենք»

Շատ երկրներում տարեմուտին դասական երաժշտության համերգներին հաճախելը սովորույթ է և հին ավանդույթ, որին ավելի մեծ կարևորություն է տրվում, քան տոնական ճոխ սեղաններին ու հավաքույթներին։

«Երաժշտությունը մի հրաշալի հատկություն ունի: Երբ նա համակում է քեզ՝ ամբողջությամբ, կլանում է, այլևս ցավ չես զգում», – ասել է ամերիկացի երաժիշտ, կիթառահար Բոբ Մառլեյը:

Ասում են, ժամանակին գլխացավն ու հոդացավը բուժել են օգտագործելով զանգերի ղողանջը: Ժամանակակից գիտնականները կարծես գտել են դրա բացատրությունը. պարզվում է, որ ղողանջը պարունակում է ուլտրաձայնային, ռեզոնանսային տատանումներ, որոնք ընդունակ են վերացնելու բազում վարակներ, վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երաժշտությունը արթնացնում է երևակայությունը, հարստացնում հոգին, փարատում ցավերը։

Back to top button