Խճանկար

Երկու գոհար՝ Մաստարայի սրտում․ «Խճանկար»

Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին առանձնանում է իր ճարտարապետական ոճով՝ պատմում է մատենագետ Մարի Հովհաննիսյանը։ Այն այնքան առանձնահատուկ ոճ ունի, որ նմանատիպ եկեղեցիներն ստացել են Մաստարայատիպ անունը։ Սուրբ Հովհաննես եկեղեցին բացառիկ է նաև ներքին ճարտարապետական լուծումներով, որոնք աղոթարանին հաղորդում են վեհություն, իսկ լայնաթռիչք գմբեթին՝ հզորություն:

Մաստարայում եկեղեցուց բացի 13-րդ դարի մի խաչքար էլ կա՝ Սիրահարների խաչքար։ Հեղինակը Խաչո Վարդապետն է՝ պատմում է Մարի Հովհաննիսյանը։ Խաչքարը վերականգնել է և նվիրել ծնողների և եղբայրների հիշատակին։

2014 թվականի դեկտեմբերի 12-ին շրջանառության մեջ դրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկի՝ հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը թեմային նվիրված երկու նամականիշ։ Դրանցից մեկի վրա պատկերված է Մաստարայի խաչքարը, իսկ մյուսի վրա՝ Ուրծի Ամենափրկիչ խաչքարը։

Back to top button