Ժամանակի վկան

Լոնդոնահայ երիտասարդությունը ժամանակակից մարտահրավերներին դեմհանդիման․ «Ժամանակի վկան»

Համաճարակի պատճառով սահմանափակումները որոշակի մեկուսացվածություն են առաջացրել նաև Մեծ Բրիտանիայի հայ համայնքային ու եկեղեցական կյանքում։ Հայ համայնքային ու թեմական կառույցները, երկրի հակահամաճարակային միջոցառումներին զուգընթաց, նույնպես դուրս են գալիս խիստ մեկուսացման շրջանից։ Ինչպես բոլոր ժամանակներում և ամենուր, այնպես էլ այստեղ, երիտասարդության ձայնը, կեցվածքը որոշիչ են։ Երիտասարդությունն ընկալվել և ընկալվում է հասարակության առաջադեմ ու շարժիչ ուժ։

Այս աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբերին, Լոնդոնում հանդիպումներ ունեցա հայ երիտասարդության տարբեր տարիքի ու գաղափարախոսության տեր ներկայացուցիչների հետ։ Այս հաղորդման շրջանակում համառոտ կանդրադառնանք այն ծրագրերին, որոնցում ներառված է հայ երիտասարդության առավել գործուն հատվածը։ Իրենց և իրականացվող ծրագրերի մասին կպատմեն Վանուհի Պետրոսյանը, Անի Ստեփանյանը և Անդրե Ասատրյանը։

Հաղորդումը ձայնագրվել է սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Լոնդոնում։ Վանուհի Պետրոսյանը համակարգում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի երիտասարդական ծրագրերը։

Հետաքրքրվեցի, թե ի՞նչ գործառույթներ է իրականացնում ՀԵՀԵՄ-ը։ ՀԵՀԵՄ-ի ծրագրերին անմիջական աջակցություն է ցույց տալիս Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Անի Ստեփանյանը ներկայացնում է ՀՅԴ կառույցի ներքո գործող «Հոմենըթմեն»-ը։

1979 թվականից ի վեր, երբ Լոնդոնում սովորող մի խումբ ուսանողներ հիմնադրեցին Հայկական մարմնակրթական ընդհանուր միությունը` «Հոմենըթմեն»-ը, կազմակերպությունը կարողացել է համախմբել բազմաթիվ հայ պատանիների ու աղջիկների։ 21-րդ դարում հոմենըթմենական կառույցներն առաջնորդվում են նույն սկզբունքներով ու արժեքներով։ Կազմակերպությունն արտերկրում բնակվող հայ երիտասարդության համար, բացի ընդհանուր գործառնություններից, ունի նաև ազգային համախմբող նշանակություն։

Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին անմասն և անտարբեր չեն Մեծ Բրիտանիայում բնակվող, հատկապես, այն երիտասարդները, որոնք ընդգրկված են ՀՅԴ տարբեր կառույցներում, որոնցից մեկի՝ Երիտասարդական միության ներկայացուցիչն Անդրե Ասատրյանն է։
Արտակարգ իրավիճակներում համախմբումն ավելի արագ և հաջող ընթացք ունի, բայց զրուցակիցս համոզված է, որ անկախ իրավիճակից այն պետք է լինի մշտական և հետևողական աշխատանքի ուղենիշ։
Հետաքրքրվեցի նաև Լոնդոնի Երիտասարդական միության ընդհանուր ծրագրերից։

Լոնդոնահայ երիտասարդության շրջանում 44-օրյա պատերազմը և պարտությունն զգալի ընկճվածություն առաջացրին։ Բայց նրանք ջանք չեն խնայում դժվար կացությունը հաղթահարելու և երիտասարդական կառույցների աշխատանքը շարունակելու։
Սփյուռքահայ երիտասարդության առողջ, կենսունակ հատվածն առաջադեմ է, կրթված, պատրաստ հայրենիքին ծառայելու։
Երիտասարդները միակամ են հայկական շահի շուրջ միասնաբար գործելու, որ օգնեն 44-օրյա պատերազմի հետևանքները մեղմելու՝ ի նպաստ ազգային համախմբման։

Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը ձայնագրվել էր 2021 թ․ հոկտեմբերի 31-ին՝ Լոնդոնում։

Հաղորդմանը մասնակցեցին բրիտանահայ երիտասարդության ներկայացուցիչներ Վանուհի Պետրոսյանը, Անի Ստեփանյանը և Անդրե Ասատրյանը։

Back to top button