

Նա այն ընտրյալ հրեշտակներից էր, ում Տերն իր օրհնությամբ հոգու ձայն պարգևեց, իջեցրեց Հայաստան աշխարհ՝ ծառայեցնելու իր ժողովրդին։ Նա առաջինն էր, ով ձեռք մեկնեց հայ հոգևոր երաժշտության սքանչելի նմուշներին և իր աստվածատուր ձայնով հնչեցրեց Կոմիտաս, շարականներ, տաղեր ու ռոմանսներ։ Հռոմի պապը բացառության կարգով նրան արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում։