Դպրություն

2021 թ․-ին տուժել են կրթության բովանդակությունը, շարունակականության ապահովումը․ «Դպրություն»

Ամփոփումն առհասարակ առանցքային դեր ունի․ դրա շնորհիվ հնարավոր է վերհանել սխալներն ու խնդիրները և դրանցից դաս քաղել՝ հետագա ծրագրերը թիրախային ու ճշգրիտ կազմակերպելու համար։

Ի՞նչը կտա հնարավորություն արձանագրելու երկարաժամկետ հաջողություն, որը կլինի տեսանելի և շոշափելի մեր երկրի բոլոր քաղաքացիների՝ հատկապես կրթության շահառուների համար:
Ի՞նչ ցուցանիշներով ենք փակում տարին և ինչպիսի՞ ակնկալիքներ ունենք 2022-ին։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյան․ Որպես մեծ ձեռքբերում հատկապես կցանկանայի նշել կառավարության որոշման և օրենքի փոփոխության մասին, որտեղ, եթե մրցույթի ժամանակ որևէ մեկը երկու անգամ չի համալրում ուսուցչի տվյալ թափուր տեղը, ապա այս դեպքում մենք հնարավորություն ենք տալիս բարձրագույն կրթություն ունեցող և երեսուն կրեդիտ ունեցող ոչ մանկավարժական կրթությամբ անձին համալրել ուսուցչի թափուր տեղը, ինչպես նաև՝ կառավարության որոշմամբ՝ մենթոր դպրոցների մասնակցությունը այս պրոցեսին։

Յունիսեֆ–ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյան․ Յունիսեֆի համար ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ նախադպրոցական ոլորտից է անցումը կատարվում համընդհանուր ներառականությանը և կարող ենք արձանագրել երկրորդ հաջողությունը, որ կայանում և զարգանում է առցանց կրթության հայկական հարթակը։ Հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը դասապրոցեսներին դեռևս շարունակում է խնդիր մնալ և խնդիր է իհարկե դպրոցների սանիտարահիգիենիկ և ուսումնական միջավայրի բարելավումը՝ ընդհանուր առմամաբ։

ՄԻՊ –ի օգնական Մարինե Ավագյան․ Տարվա կտրվածքով, որպես խնդիր կցանկանայի առանձնահատուկ նշել սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների կրթության իրավունքի հետ կապված հարցերը։ Կրթական խնդիրները այստեղ շատ հաճախ փոխկապակցված են մի շարք այլ խնդիրների հետ, որոնցից հիմնական և կարևորը անվտանգային հարցն է։

Back to top button