Երաժշտական եռանկյունի

Վահե Հայրապետյանը` ժանրային թատրոնի, մյուզիքլի և հանրամատչելի երաժշտության մասին․ «Երաժշտական եռանկյունի»

Ժանրային թատրոնի, մյուզիքլի և հանրամատչելի երաժշտության ոլորտում կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն այն բացառիկ ստեղծագործողներից է, որ գործնական փորձ ունի մանկական մյուզիքլի ժանրում, որը առավել սիրված և ընդունված բեմական ժանրն է աշխարհում։

Ակադեմիականից մինչև ջազ երաժշտության իմացություն, երաժշտական լուծումների տեխնիկա, պատանի ունկնդրի ընկալունակության յուրահատկությունների ընկալում. այս և բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված ստեղծագործական արդյունքը բարձր գնահատականի է արժանացել հասարակության և թատերական համայնքի կողմից։ Վահե Հայրապետյանը բազմիցս արժանացել է թատերական «Արտավազդ» մրցանակի։

Իսկ նրա մանկավարժական ձիրքը փայլուն լուծումը ստացավ հանրային ռադիոյի լեգենդար պատանեկան «Արևիկ» անսամբլի վերհաստատումով՝ նոր կազմ, նոր երգեր, ելույթներ և համերգներ։

Կոմպոզիտորը միայն իրեն հատուկ նվիրումով պատշաճ մակարդակով ընտրեց և համալրեց երիտասարդ երգչախմբի կազմը, կազմակերպեց ուսումնական ընթացքը և ձևավորեց արդիական երգացանկ։

Back to top button