

Նկարիչ Մհեր Չատինյանի արվեստի հիմքը անկեղծությունն ու ջերմությունն են: Նրա ստեղծագործությունները պատմում են իր մասին, և այդ կտավների միջոցով կարելի է բացահայտել նկարչի էությունը, ներաշխարհը, հոգու անկեղծությունը։
Մհեր Չատինյանը ծնվել է Վանաձորում՝ նկարիչների ընտանիքում։ Մանկուց շրջապատված է եղել արվեստով, և ժամանակի ընթացքում նկարչությունը դարձել է նրա կենսական անհրաժեշտությունը, կյանքի անբաժանելի մասնիկը։
Ավարտել է Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի և գծագրության ֆակուլտետը, ներկայացել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով։
Ու չնայած մանկությունից պահպանված լավ հիշողությունները քիչ են՝ երկրաշարժ, դժվարություններ, խնդիրներ, բայց նկարչի ստեղծագործական աշխարհը միշտ առանձնացել է ջերմությամբ․ պայծառ գույներ, թարմություն, խորը ասելիք, աչք շոյող գեղեցկություն։ Զրույց նկարիչ Մհեր Չատինյանի հետ: