Գերդաստաններ

Բեմական նկարչությունից մինչև ռազմական գործ․ «Գերդաստաններ»

Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում, որտեղ գործում են թատրոններ, նրանց շատերն են ճանաչում։ Նա մեծացել է ինքնատիպ, կոլորիտային, սրամիտ ու կատակասեր, բուռն թատերական կյանքով ապրող այնպիսի քաղաքում, որտեղ 1940-ականներից արդեն Շեքսպիր էին բեմադրում։ Հենց այդ մթնոլորտն էր պատճառը, որ նա լավագույնս յուրացրեց բեմական, նկարչական արվեստի գաղտնիքները։

1940-ական թվականներին Հարություն Սահակյանը ձևավորումներ էր կատարում Երևանի պատանի հանդիսատեսի և Կիրովականի՝ այժմ Վանաձորի, դրամատիկական թատրոններում։ Ձևավորել է «Խաթաբալա», «Չար ոգի», «Պաղտասար Աղբար» և ուրիշ ներկայացումներ։

Այսպիսի գործունեությունը որդու առջև բացեց թատրոնի կախարդական դռները և հենց այստեղ էր, որ պատանին տեսավ Մելիքսեթ Սվախչյանի և Կարո Մինասյանի անկրկնելի թատերական ձևավորումները, և հետագայում ավարտելով Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցն, իսկ հետո Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ինքն արդեն ստեղծեց տարբերվող ձևավորումներ։

Մինաս Ավետիսյանի հետ մտերմությունը, շփումը ռեժիսորի Վարդան Աճեմյան հետ նրա համար ապահովեց բեղմնավոր ստեղծագործական մի շրջան։ Նա դարձավ Աճեմյանի բեմադրություններից մեծ մասի նկարիչը։

Հայտնի ռեժիսորը նրա մասին գրել է. «Նրա էսքիզները գունագեղ են, մտածողությունը՝ լակոնիկ, կատարումը՝ հստակ։ Չեմ կասկածում, որ Գրիգոր Սահակյանը դառնալու է մեր թատերական նկարչության վարպետներից մեկը »։

Գրիգոր Սահակյանը մի քանի տասնյակ հեռուստատեսային բենադրությունների հեղինակ է նաև։ Նրա անհատական ցուցահանդեսներում երևում է, որ նա ջրաներկի բարդ տեխնիկային տիրապետող վարպետ է։ Նա իր փորձն ու գիտելիքները մշտապես նվիրում էր ուսանողներն, սովորեցնում անմնացորդ:

Գրիգորի հայրը չէր ուզում, որ որդին նկարիչ դառնա, բայց Գրիշան (նրան այդպես էին դիմում) դեմ է գնում հոր կամքին, թաքուն հաճախում նկարչական դասերի, ապա մասնակցում ընդունելության քննությունների՝ հիշում է Գրիգոր Սահակյանի քույրը՝ Գոհար Սահակյանը:

Գրիշան աշխատում է հանրապետության գրեթե բոլոր թատրոններում, ձևավորում «Անուշ» և «Արշակ II» օպերաները։ «Անուշ»-ում նա առաջարկում է բոլորովին նոր լուծումներ. նախորդ ներկայացումներն այնպես էին բեմադրված, որ Անուշի դերակատարն ընկնում է, Գրիգոր Սահակյանի առաջարկած նոր լուծմամբ Անուշը չպիտի ընկեր, այլ քողն էր համբարձվում։ Այս լուծումը օգնում էր նաև, որ դերասանուհին խուսափեր կոտրվածք ստանալուց։

Ստեփան Հակոբյան

Գրիշա Սահակյանի ընտանիքում մինչև օրս մի իր են պահում։ Ամալյա Սահակյանը պատմում է, որ Գրիգոր Սահակյանի կնոջ հայրը գիտնական Հակոբ Մկրտչյանն էր։ Վերջինս թեկնածուական թեզի ժամանակ ժյուրիի կազմում է լինում նաև Ավետիք Իսահակյանը։ Բանաստեղծը հմայվում է երիտասարդ գիտնականով, հանում իր ձեռքի ժամացույցն ու նվիրում նրան։ Հենց այդ ժամացույցն է, որ գերդաստանի անդամները սրբությամբ պահում են։

Գերդաստանի երիտասարդներից բոլորը չէ, որ Հայաստանում են։ Գրիգոր Սահակյանի թոռը՝ Ամալյա Սահակյանի որդին՝ Ստեփան Հակոբյանը, Ամերիկայում է սովորում, ուսանող է, նրան հետաքրքրում է ռազմական գործը և հավատացած է, որ կհասնի հաջողությունների։

Ցուցադրել ավելի
Back to top button