Բիզնես բանաձև

Ինչպե՞ս են չինական էլեկտրամեքենա արտադրողները նեղում Tesla-ին․ «Բիզնես բանաձև»

Ցածր գինը չինական էլեկտրամոբիլների մրցակցային առավելությունն է: Այդ երկրի սպառողների շրջանում ամենասիրված մոդելը Hongguang Mini EV-ն է, որն արժե 4485 դոլար: Մեքենան 1 ամբողջական լիցքավորմամբ կարող է անցնել 120 կիլոմետր ճանապարհ: 2030թ.-ին Չինաստանի ճանապարհներով երթևեկող յուրաքանչյուր 5 մեքենայից 3-ը կլինեն էլեկտրական:

Սպորտային հագուստ և կոշկեղեն արտադրող Nike-ը հեղինակային տեխնոլոգիայի գողության մեջ է մեղադրում գլխավոր մրցակիցին: Ընկերությունը նշում է, որ դիզայներական նորույթի մշակման համար ծախսել է 10 տարի և 100 միլիոն դոլար:

Նոր մեկնարկող տարվա ընթացքում մոլորակի տնտեսությունը կաճի, բայց կլինեն նաև խնդիրներ. Ամերիկյան Bloomberg-ը հարցումների միջոցով պարզել է 2022-ին համաշխարհային տնտեսության վերականգնմանը սպառնացող ռիսկերի մասին:

Back to top button