Վերնատուն

Արցախը՝ «թռիչքների» սպասումով․ «Վերնատուն»

Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք» ֆիլմը պատմում է Ստեփանակերտի օդանավակայանի առօրյայի մասին։ Սա ռեժիսորի երկրորդ ֆիլմն է, որն անդրադառնում է Արցախի խնդրին։ 2018 թվականին նկարահանած ֆիլմում տեսանելի է Ստեփանակերտի օդանավակայանի մեկուսի, պարապ ու «քնկոտ» առօրյան՝ սպասումներով, որ վաղը գուցե մի բան կփոխվի, ու այստեղից մի գեղեցիկ օր թռիչքներ կլինեն։

«Մենք հաղթանակը չկարողացանք պահել և օդանավակայանը, որն ամեն ինչով պատրաստ էր թռիչքներ սպասարկելու՝ սարքավորումներով, անձնակազմով և այլն, թռիչք չուներ։ Որոշեցինք օդանավակայանի միջոցով անդրադառնալ Արցախի խնդրին, քանի որ տեսանք, որ օդանավակայանը Արցախի կարգավիճակի խորհրդանշական պատկերն է»,– ասում է Գարեգին Պապոյանը։ «Բարի թռիչք» ֆիլմը այս օրերին շարունակվում է ցուցադրվել «Մոսկվա» կինոթատրոնում։

Back to top button