Դասական երաժշտությունը և մենք

Մարիո Լանցա․ աշխարհահռչակ երգիչ և դերասան․ «Դասական երաժշտությունը և մենք»

Մենք լսում ենք շատ տենորների, բայց Մարիո Լանցայի ձայնը այդպես էլ չգտավ իր նմանը։ Ոմանք փորձում են նմանակել նրան դա անիմաստ է Լանցան երգում էր ոչ թե կոկորդով՝ այլ սրտով, իսկ սրտին ու հոգուն ընդօրինակել հնարավոր չէ․ Արթուրո Տոսկանինի։

Նա ապրեց ընդամենը 38 տարի, սակայն վառ աստղի նման լուսավորեց ոչ միայն երաժշտական, այլև կինոաշխարհը։ Նա, ով աշխարհին հայտնի է որպես Մարիո Լանցա, ծնվեց 100 տարի առաջ, բայց այն ժամանակ նրա անունը Ալֆրեդո Կոկոցցա էր։

Ինչպես պատահեց, որ Ֆիլադելֆիայի փողոցներում մեծ հեղինակություն վայելող կտրուկ ու կոպիտ շարժուձևով, կասկածելի բառապաշարով երիտասարդը դարձավ աշխարհահռչակ երգիչ և դերասան։ Արվեստում նա երազում էր նմանվել նուրբ, ազնվական պահվածքով մորը, սակայն կրքոտ խառնվածքով Ալֆրեդ Կակոցցան մշտապես խանգարում էր նրան։

Ցուցադրել ավելի
Back to top button