Ժամանակի վկան

Հոգևոր վերածննդի ճանապարհով․ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի նոր ծրագրերը․ «Ժամանակի վկան»

Քովիդի համաճարակի պատճառով սահմանափակումները որոշակի մեկուսացվածություն են առաջացրել նաև Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայ համայնքային ու եկեղեցական կյանքում։ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ իրականացվում են թեմական կյանքը բնականոն հունով առաջ տանելուն և բրիտանահայ համայնքային հոգևոր կյանքը կայուն ու կենսունակ պահելուն ուղղված ծրագրեր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ընդհանուր եկեղեցական, ներկայացուցչական ժողովին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի ներկայացուցչական կազմը․ թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան, Սբ Եղիշե Ծխի Ատենապետ Վիգեն Հալաճեան եւ Իռլանդիայի Ծխի ատենապետուհի Այտա Լաուտըն։

Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմական կառույցները նույնպես հետզհետե դուրս են գալիս խիստ մեկուսացման շրջանից ու տարբեր ձեռնարկումներով աշխուժացնում հայ համայնքի հոգևոր կյանքը։

Լոնդոնի Սբ․ Եղիշե եկեղեցու ներսը

Այս աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբերին, Լոնդոնում ինքս էլ ականտես եղա հետքովիդյան շրջանում եկեղեցական ու հոգևոր կյանքի վերարթնացման ուղղությամբ թեմական նոր ծրագրերի ընթացքին։

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Լոնդոնում ՀՀ դեսպանատան հաւատարմատար Գագիկ Կիրակոսյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը եւ Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ Րաֆֆի Սարգիսյանը Սբ Եղիշե եկեղեցու խաչքարի առջև

Այս հաղորդման շրջանակում համառոտ կանդադառնանք բրիտանահայ եկեղեցու պատմությանը և մեր օրերում ունեցած դիրքին, ինչպես նաև կներկայացնենք այժմ իրականացվող ծրագրերից մի քանիսը։ Թեմական կյանքի և իրականացվող ծրագրերի մասին կպատմեն Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ, Սբ․ Եղիշե Հայոց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Վիգեն Հալաջեանը, «Արևներ» ծրագրի համակարգող Թենի Մաթեանը և մենապարուհի, պարուսույց, պարերի բեմադրիչ Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանը։

Վիգեն Հալաջեանը Բրիտանահայ համայնքում երեսնամյա գործուն մասնակցություն ունեցող գործիչ է։ Նա Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ է և Սբ․ Եղիշե Հայոց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ, Հովակին եպիսկոպոս Մանուկյան, Գագիկ Կիրակոսյան (Լոնդոն, Սբ․ Եղիշե եկեղեցի)

Մեծ Բրիտանիայի պարային ակադեմիայի անդամ Թենի Մաթեանը Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի աջակցությամբ համակարգում է մանկական համապարփակ մի ծրագիր, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից։

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և «Արևներ» ծրագրի համակարգող Թենի Մաթեանը երեխաների ու նրանց ծնողների հետ (Լոնդոն, 2021):

Հանդիպեցի նաև Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանի հետ։ Ինչպես մեր առաջին հանդիպումը 2020 թվականին, այնպես էլ այս հանդիպումը վերածվեց հաճելի զրույցի, որի ընթացքում մենապարուհի, պարուսույց, պարերի բեմադրիչ Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանը պատմեց, թե ինչպես տարիներ առաջ ամուսնու՝ հասարակաբան, սփյուռքագետ Դոկտ․ Հրաչ Չիլինկիրեանի անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ, հղացան ու իրականացրին մանկական հոգևոր-կրթական «Արև» ծրագիրը։

 Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը առաջնորդարանում երեխաների ու նրանց ծնողների հետ։ 

Ամփոփելով հաղորդումը փաստենք, որ մեզ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանում, Արցախում և սփյուռքում անհրաժեշտ է վերածնունդ բառիս բուն իմաստով։

«Արև» երեխաների ակումբ․ Շաքէ Մեյճըր Չիլինկիրեանը մանուկներին ծանոթացնում է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությանը (Լոնդոն, 2015):

Մաղթենք նաև Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմական ծրագրերին հաջող ընթացք՝ հայ փոքրիկների հոգևոր-մշակութային կրթության և հայապահպանության գործում։

Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը ձայնագրվել էր 2021 թ․ նոյեմբերի 4-ին և 5-ին՝ Լոնդոնում։

«Արև» երեխաների ակումբ. Շաքէ Մեյճըր Չիլինկիրեանը մանուկներին հայկական հեքիաթ է պատմում (Լոնդոն, 2015)

Հաղորդմանը մասնակցեցին Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ, Սբ․ Եղիշե Հայոց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Վիգեն Հալաջեանը, «Արևներ» ծրագրի համակարգող Թենի Մաթեանը և մենապարուհի, պարուսույց, պարերի բեմադրիչ Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանը։

Շաքէ Մեյճըր Չիլինկիրեանը Մայր Հայաստանի կերպարում, «Ներդուրս»  պարային համույթ, «Մոսկվա» կինոթատրոն (Երևան, 2012):
Back to top button