Ստարտափ Հայաստան

Հայկական շուկան նորույթ ունի. հավի լյարդի պաշտետները «գրավել» են շուկան․ «Ստարտափ Հայաստան»

Հմայակը թե՛ կյանքում, թե՛ կնոջ հետ համատեղ բիզնեսում «շահել» է։ Ուրեմն պատմությունն այսպիսինն է. կինը ստեղծում է այնպիսի բան, որը Հայաստանում նորություն է, սա բիզնեսում շահելու մասն է, իսկ առօրյայում Հմայակը հնարավորություն ունի փորձելու հավի լյարդի պաշտետների բազմաթիվ տեսակներ, որոնք վաճառքի չեն, ստեղծված միայն իր համար։ Դե սա էլ իր կյանքի հաջողությունն է։

Նիկա Եպիսկոպոսյանի պատրաստած պաշտետները սիրելի դարձան հարազատների ու ընկերների համար։ Սկսեցին պահանջել, որ պաշտետներն ավելի լայն շրջանակների համար պատրաստի։ Քանի որ Նիկան էլ փոքր տարիքից միշտ երազել է սեփական ռեստորան ունենալու մասին, որտեղ համեղ ուտեսներ կպատրաստեն, մտածեց, որ սա լավ առիթ է երազանքին մի փոքր մոտենալու համար։

Եվ… նա սկսում է հոբբին վերածել բիզնեսի։ Որպեսզի բիզնեսում հաջողի, սկսում է հաճախել բիզնես դասերի, արդյունքում պրոֆեսիոնալ է դառնում։ Հմայակը տեսնելով, որ կինը մեծ ջանասիրությամբ է աշխատում, իսկ բիզնեսն էլ արագորեն է առաջ գնում, որոշում է տիկնոջն անակնկալ մատուցել։ Անակնկալն իսկական անակնկալ է եղել։ Նիկայի մոտ իրար են խառնվել բոլոր հնարավոր էմոցիաները, անհանգստություն, շփոթվածություն ու զարմանք։

Մարդկանց ներկայացնելուց հետո մի քանի կարևոր բաներ բացահայտվեցին։ Սա նորություն էր, հայկական մշակույթում այդքան էլ տարածված չէր, բայց Նիկան հասկացել է, որ անգամ այդ պարագայում, մե՛կ է, երազանքից չպետք է հետ կանգնել։

Հենց այդ ժամանակ էլ միտք առաջացավ, որ պաշտետները ոչ միայն Հայաստանում է պետք վաճառել, այլև հնարավորինս շուտ պետք է արտահանել։ Հմայակն այդ հարցով սկսեց բանակցությունները։

Հմայակը վստահ է, որ ցանկացած ապրանք, որը շուկայում նոր է, ունի երկու ճանապարհ. կա՛մ տապալվում է, կա՛մ էլ սովորեցնում և կրթում շուկան, ցույց տալիս ապրանքի առավելությունները, օգտագործման եղանակները և այլն։

Նիկան էլ, Հմայակն էլ, ոգևորվում են իրենց ստեղծածի մասին հաճախորդերի կարծիքներից ու թևավորվում՝ Հայաստանում նոր, ամուր հիմք ունեցող արտադրությունները շատացնելու գաղափարով։

Back to top button