

Քովիդի համաճարակի պատճառով սահմանափակումները որոշակի մեկուսացվածություն են առաջացրել նաև Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայ համայնքային ու եկեղեցական կյանքում։ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ իրականացվում են թեմական կյանքը բնականոն հունով առաջ տանելուն և բրիտանահայ համայնքային հոգևոր կյանքը կայուն ու կենսունակ պահելուն ուղղված ծրագրեր։


Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմական կառույցները նույնպես հետզհետե դուրս են գալիս խիստ մեկուսացման շրջանից ու տարբեր ձեռնարկումներով աշխուժացնում հայ համայնքի հոգևոր կյանքը։


Այս աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբերին, Լոնդոնում ինքս էլ ականտես եղա հետքովիդյան շրջանում եկեղեցական ու հոգևոր կյանքի վերարթնացման ուղղությամբ թեմական նոր ծրագրերի ընթացքին։


Այս հաղորդման շրջանակում համառոտ կանդադառնանք բրիտանահայ եկեղեցու պատմությանը և մեր օրերում ունեցած դիրքին, ինչպես նաև կներկայացնենք այժմ իրականացվող ծրագրերից մի քանիսը։ Թեմական կյանքի և իրականացվող ծրագրերի մասին կպատմեն Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ, Սբ․ Եղիշե Հայոց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Վիգեն Հալաջեանը, «Արևներ» ծրագրի համակարգող Թենի Մաթեանը և մենապարուհի, պարուսույց, պարերի բեմադրիչ Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանը։
Վիգեն Հալաջեանը Բրիտանահայ համայնքում երեսնամյա գործուն մասնակցություն ունեցող գործիչ է։ Նա Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ է և Սբ․ Եղիշե Հայոց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետը։


Մեծ Բրիտանիայի պարային ակադեմիայի անդամ Թենի Մաթեանը Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի աջակցությամբ համակարգում է մանկական համապարփակ մի ծրագիր, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից։


Հանդիպեցի նաև Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանի հետ։ Ինչպես մեր առաջին հանդիպումը 2020 թվականին, այնպես էլ այս հանդիպումը վերածվեց հաճելի զրույցի, որի ընթացքում մենապարուհի, պարուսույց, պարերի բեմադրիչ Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանը պատմեց, թե ինչպես տարիներ առաջ ամուսնու՝ հասարակաբան, սփյուռքագետ Դոկտ․ Հրաչ Չիլինկիրեանի անմիջական հովանավորությամբ ու աջակցությամբ, հղացան ու իրականացրին մանկական հոգևոր-կրթական «Արև» ծրագիրը։


Ամփոփելով հաղորդումը փաստենք, որ մեզ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանում, Արցախում և սփյուռքում անհրաժեշտ է վերածնունդ բառիս բուն իմաստով։


Մաղթենք նաև Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմական ծրագրերին հաջող ընթացք՝ հայ փոքրիկների հոգևոր-մշակութային կրթության և հայապահպանության գործում։
Ավարտվեց «Ժամանակի վկան» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը ձայնագրվել էր 2021 թ․ նոյեմբերի 4-ին և 5-ին՝ Լոնդոնում։


Հաղորդմանը մասնակցեցին Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ, Սբ․ Եղիշե Հայոց եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Վիգեն Հալաջեանը, «Արևներ» ծրագրի համակարգող Թենի Մաթեանը և մենապարուհի, պարուսույց, պարերի բեմադրիչ Շաքէ Մէյճըր Չիլինկիրեանը։

