Հայկական հարց

Հողահատկացումը՝ հայրենադարձին բնակարանով ապահովելու միջոց․ «Հայկական հարց»

Հայրենադարձության ռազմավարության հայեցակարգի ընդունումն օրախնդիր է դարձել։ Դրա միջոցով կարելի է կարգավորել մասնավորապես վերջին տարիներին տարերային հայրենադարձության ալիքներով Հայաստան տեղափոխվածների խնդիրները։

Չկա հայրենադարձների հոգսերը լուծելու նպատակով հատկացվող կամ ստացվող գումարների տնօրինման ու վերահսկման միասնական կենտրոն։ Մասնագետներն առաջարկում են ստեղծել Հայրենադարձության հիմնադրամ, իսկ հայրենադարձների բնակարանային ապահովման համար՝ նկատի ունենալ Հայաստանի անմշակ մնացած հողային պաշարներից հատկացումները։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Հայրենադարձությունն ու վերադարձածների խնդիրները Հայաստանում»՝ մաս 11-րդ:

Back to top button