Էկոսֆերա

«Արևիք» ազգային պարկում կլինեն նոր, անվտանգ քայլարշավային երթուղիներ․ «Էկոսֆերա»

«Արևիք» ազգային պարկում կլինե՞ն նոր, անվտանգ քայլարշավային երթուղիներ։ «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագծի շրջանակներում գծագրվում և հետազոտվում են «Արևիք» ազգային պարկի քայլարշավային արահետները։

Բնության հատուկ պահպանվող տարածք այցելելը պետք է լինի անվտանգ զբոսաշրջիկի համար։ Բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությունը պետությունը վերցրել է իր հովանու տակ։

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են 13.1 տոկոս։ Դրանք ապահովում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում։

Որոշ դեպքերում սահմանափակված է ցանկացած տնտեսական գործունեություն, որոշ դեպքերում՝ արգելված օրենսդրությամբ, օրինակ՝ արգելոցների պարագայում։ Մնացած բոլոր դեպքերում պահպանվող տարածքները ծառայում են նաև կրթական, գիտահետազոտական ու էկոտուրիզմի նպատակներով։ Որպեսզի մարդիկ ավելի մոտ լինեն մեր եզակի բնաշխարհին, հարկավոր է ապահովել էկոզբոսաշրջության համար կարևոր պայմաններ, ասում է բնապահպան, Կենսաբանների հայկական միության համահիմնադիր Արսեն Գասպարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button