Դպրություն

Աջակցող տեխնոլոգիաների համար նպաստավոր միջավայրի զարգացման հնարավորություն Հայաստանում․ «Դպրություն»

Ամբողջ աշխարհում, աջակցող տեխնոլոգիաները հասանելի չեն կարիք ունեցող անձանցից շատերին, և երկրներից շատ քչերն ունեն աջակցող տեխնոլոգիաների ազգային քաղաքականություն կամ ծրագիր: Tech2Life նախաձեռնությունը միտված է Հայաստանում ստեղծել և զարգացնել աջակցող տեխնոլոգիաների էկոհամակարգ, որը հետագայում կարող է կրկօրինակվել նաև այլ երկրներում։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի սոցիալական ներդրումների և ֆոնդերի ներգրավման փորձագետ Լիլիթ Հովհաննիսյան․ Այս նախաձեռնությամբ փորձ է արվում ստեղծել աջակցող տեխնոլոգիաների էկո համակարգ, որտեղ թե՛ մասնավոր, թե՛ պետական ոլորտի մասնակիցները առիթ կունենան միասին աշխատելու և փոխշահավետ գործակցություն հաստատելու։ Ենթադրվում է Հայաստանում գործող աջակցող տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների միջազգայնացում և հակառակը՝ այն աջակցող տեխնոլոգիաները, որոնք հնարավոր են ադապտացնել և Հայաստանում կիրառել, դրանց ներկայացուցչությունը ապահովել մեր երկրում։ Աշխարհում մոտ 1միլիարդ մարդ ունի աջակցող տեխնոլոգիաների կարիք։ Հաշվի առնելով մարդկության արագ ծերանալու հանգամանքը, որին նպաստում են տարբեր տեսակի էկրանները, ականջակալները և այլն, այս ամենը բերում է տեսողության, լսողության խնդիրների ավելի վաղ առաջացման։ Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը այս թիվը կրկնապատկվելու է և մոտ 2 միլիարդից ավելի մարդ ունենալու է աջակցող տեխնոլոգիաների կարիք։
Ներկայումս՝ 10-ից մեկն է, որ ունի աջակցող տեխնիկայի հասանելիություն։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ԱՆԵԼ» ինժեներական կենտրոնի համակարգող Ամալյա Մխիթարյան․ Ծրագիրը եզակի է իր ձևաչափով։ Մենք միտում ունենք նպաստել ոչ թե նրան, որ ուղղակի զարգանան գաղափարներ և մնան գաղափարական փուլում, այլ այս նափաձեռնությունը նպատակ ունի, որ գաղափարները վերածվեն արտադրանքի, գաղափարները դառնան արդյունք։ Ակնկալում ենք,որ Հայաստանում ունենք այն երիտասարդ ներուժը, որը պատրաստ է ոչ միայն գաղափարներ գեներացնել, այլ պատրաստ է այդ նորարարական գաղափարները վերածել իրական արտադրանքի և դրանով իսկ հանդես գալ, որը հնարավորություն կտա հետագայում, նաև այս ծրագրի շրջանակներում, աջակցող տեխնոլոգիաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերի աջակցությանն ուղղված ոլորտում նոր հետաքրքիր լուծումներ առաջարկել։ Ակնկալում ենք նաև մարզային թիմերի մասնակցություն, որովհետև մարզերը չեն կարող հեռու մնալ նմանատիպ ծրագրերից և հույս ունենք մեր բոլոր մարզերի ներկայացուցիչներին տեսնել հատկապես հաղթողների շարքերում։

Back to top button