Հատվող եթեր

Մի թատրոնի պատմություն կամ 84-րդ թատերաշրջանն արդեն բացված է․ «Հատվող եթեր»

Ավելի քան ութ տասնամյակ մեր մայրաքաղաքում գործում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը:

Թատրոնի հիմնադրումը մեծ իրադարձություն էր հանրապետության մշակութային կյանքում։ Ռուսական դրամատիկական թատրոնը սիրվեց, դարձավ բազմաթիվ երևանցիների հոգևոր կյանքի մասնիկը և բոլոր ժամանակներում վայելելով մեծ հեղինակություն՝ այսօր էլ շարունակում է կերտել իր հարուստ տարեգրությունը:

Մեծ հաջողությամբ բեմադրվող ներկայացումներ՝ լի յուրահատուկ էներգիայով և մտածողությամբ, ուրույն ոճ, գեղարվեստական նոր սկզբունքներ ու միտումներ, գեղեցիկ դերասանական խաղ, վարպետություն, ճշմարիտ հույզեր, անսպառ գեղագիտական հաճույք․ ահա այսպիսին է 1937 թվին հիմնադրված և հարուստ ավանդույթներ ձևավորած ռուսական դրամատիկական թատրոնը։

Թատրոն, որը կրում է ռուս սիրված դերասան, ռեժիսոր, թատերագետ, ուսուցիչ, թատերական գործիչ մեծն Ստանիսլավսկու անունը։

Գործիչ, որի թատերական համակարգն ու սկզբունքները խորը ազդեցություն թողեցին համաշխարհային թատերական արվեստի զարգացման վրա:

Զրույց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button