Հաջողության նոտա

Կարևոր է տքնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք բերված համբավը․ «Հաջողության նոտա»

Բժիշկը միշտ պետք է սովորի և հետևի արագ զարգացող փոփոխություններին ու այդ ամենից հաճույք ստանա՝ ասում է անոթային վիրաբույժ Էդուարդ Աղիյանը: Թեև նրան եղբոր հետ տանում էին երաժշտական դպրոց, նրա համար մասնագիտության կողմնորոշման հարցը հստակ էր. երաժիշտ չէր դառնալու, ընտրելու էր բժշկության բարդ և երկար ճանպարհը:

Մոսկվայում սովորելուց հետո վերադարձավ Հայաստան և որոշեց, որ ապրել ու աշխատելու է հայրենիքում: Կարծում է, որ մասնագիտությունը կարող է փոխել մարդուն, բնավորության որոշ գծեր, սովորեցնել պատասխանատվություն կրել, որոշումներ կայացնել: Կարևորում է սկզբունքայնությունը, ազնվությունն ու անկեղծությունը և խորհուրդ է տալիս երբեք չմտածել անիմաստ բաների մասին, որոնք էներգիա են խլում:

Back to top button