Վերնատուն

«Գունեղ պատմություններ»՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար․ «Վերնատուն»

Ինչպե՞ս են արվեստն ու դրամատուրգիան օգնում հաղթահարել պատերազմի հոգեբանական հետևանքները։ «Հետո ինչ եղավ» վերնագրով նոր գրաֆիկական նովելը երեք տարբեր պատմություններից կազմված վիպակ է, որը մանուկներին օգնելու է հաղթահարել պատերազմի հոգեբանական հետևանքները։

«Մեր նպատակը հենց հոգեբանական խնդիրները լուծելն էր, բայց նաև ուզում էինք որակյալ և սիրուն աշխատանք տալ երեխաներին,– մեկնաբանում է գրքի համահեղինակ, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Թալին Սաղդասարյանը։

Գրքում տեղ գտած յուրաքանչյուր պատմություն անդրադառնում է մեկ հոգեբանական խնդրի: «Բոլոր 3 պատմություններն ունեն մեկ ընդհանուր գաղափար, որը կարմիր թելի նման անցնում է բոլոր պատմությունների միջով. այն պիտի օգնի հայ մանուկներին մանկուց իրենց կյանքը կառուցել, գիտակցել իրենց կարողությունները, հասարակության մեջ իրենց պիտանելիությունը, նպատակին հասնելու կամքը և դրանք օգտագործել», – ասում է գրքի համահեղինակ, պատկերապատման նկարիչ Տիգրան Մանգասարյանը։

«Հետո ինչ եղավ» գրաֆիկական նովելը լույս է տեսել «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և Յունիսեֆի հետ համագործակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button