Արմատներ

Ոչ հաճախ հնչող երգեր Հայրիկ Մուրադյանի երգացանկից․ «Արմատներ»

Հայրիկ Մուրադյանի և՛ երգեցողությունն ենք սիրում, և՛ նրա ինքնատիպ ու հարուստ երգացանկը: Այդ երգացանկի մի մասին ծանոթ ենք և որոշ երգերի կարող ենք ձայնակցել, բայց կան երգեր, որ այնքան էլ հաճախ չեն հնչում. օրինակ՝ Մոկաց սարերի, Վանա ծովակի վրա թևածող արոր հավքի կամ Շատախի սգո երգ։

Երբեմն մեզ թվում է, որ ինչ-որ բան բավականին լավ գիտենք, բայց պարզվում է, որ ոչ այնքան, գուցե ինչ-որ բան գիտենք, բայց դա լավ իմանալ չէ:

Օրինակ Հայրիկ Մուրադյանի երգեցողությունը սիրում ենք, նրա երգած երգերը շատ ենք սիրում, երբեմն կարող է թվալ, որ գիտենք, բայց արի ու տես, որ գիտենք միայն մակերեսը, ընդամենը մի փոքր մասը, գիտենք ամենամատչելիները, ամենահեշտերը, բայց օրինակ այս մեկը գուցե ընդամենը մի քանի հոգի գիտեն:

Back to top button