Բիզնես բանաձև

«Հեղուկ ոսկու»՝ թխկենու օշարակի շուկան այս տարի կարգավորվում է ինչպես «սև ոսկու» շուկան․ «Բիզնես բանաձև»

Քաղցրավենիքի արտադրությունում օգտագործվող թխկենու օշարակը Կանադայի «հեղուկ ոսկին» է, իսկ երկիրն այդ հումքի «ՕՊԵԿ» կազմակերպությունը: Այս տարի կանադացի օշարակագործները վաճառքի են հանել ռազմավարական պաշարները՝ հումքի սակավության ֆոնին գինը կայուն պահելու համար:

Ճապոնիայում որոշել են պատժել այն ընկերություններին, որոնք կհրաժարվեն բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը: Ծագող արևի երկրում կառավարությունը հաստատել է 2022թ.-ի ֆինանսական տարվա հարկային բարեփոխումների ծրագիրը:

Ճանաչված մարդկանց պատկերով առաջին եվրո թղթադրամները կարող են շրջանառվել առաջիկա տարիներին: Այժմ բոլոր անվանական արժեքով թղթադրամների դիմերեսին տարբեր դարաշրջանների ճարտարապետական կառույցներ են: Եվրոն 2022թ.-ին կդառնա 20 տարեկան:

Back to top button