Դպրություն

Աշակերտների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր․ «Դպրություն»

Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

Եթե սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջներն, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

Դպրություն հաղորդաշարի տաղավարում են Հոգեբան Սոֆյա Հովսեփյանը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի փոխտնօրեն Գագիկ Թոռչյանը, Ջոն Կիրակոսյանի անվան հիմնական դպրոցի փոխտնօրեն Արմինե Բաբայանը, ծնող Կամիլա Հակոբյանը։

Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն պետք է մշակի իր ներքին կանոնակարգը, դրան համապատասխան աշխատի և ամենակարևորը, որ գրված բոլոր կարգերը անխտիր կատարվեն։
Կան բազմաթիվ օրինակներ, երբ ընդհատվում է պայմանագիրը ծնողի հետ։

Back to top button