Սփյուռքի ձայնը

Հայրենադարձության մասին օրենքը՝ առաջնային է․ «Սփյուռքի ձայնը»

2020 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 10 հազար հայ, -նշում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

«Մենք որևէ երկրից ռեսուրս վերցնելու հնարավորություն չունենք, կարող ենք վերցնել միայն հայկական Սփյուռքից։ Հաշվի առնելով մեր երկրի դեմոգրաֆիական խնդիրները, պետք է կարողանանք սփյուռքին բերել Հայաստան, աշխատել և ավելացնել արտոնությունները»։

Դեկտեմբերի 13-ին մեկնարկած Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության շաբաթ ծրագիրը անցկացվում է այն նպատակով, որպեսզի սփյուռքահայ հայրենադարձներն ու այդ նպատակին միտված հայերը հնարավորություն ունենան բարձրաձայնել հայրենադարձների խնդիրները։

Հայրենադարձության արդյունքները տեսնելու համար ամենօրյա աշխատանք է պետք, -նշում է զրուցակիցս։ «ՀՀ-ը չունի հայրենադարձության համար մեծ ֆինանսներ, չի կարող ինքնաթիռ ուղարկել այս կամ այն երկիր՝ սփյուռքահայերին Հայաստան տեղափոխելու համար, չունի հնարավորություն հողեր հատկացնելու և ֆինանասապես աջակցելու համար, սակայն Հայաստան վերադարձող հային տալիս է բազմաթիվ արտոնություններ՝ առողջապահության, կրթության և այլ ոլրտներում»,- նշում է Հովհաննես Ալեքսանյանը։

Հովհաննես Ալեքսանյանը նշում է, որ այսօր հայրենադարձության հետ համահունչ մեկ այլ խնդիր է առաջ եկել խոսքը հատկապես նախկին խորհրդային երկրներում ապրող հայերի շրջանում հայերեն չիմանալն է, ինչը ոչ միայն չի նպաստում հայրենադարձությանը, այլև կրկնակի աշխատանքի առիթ դառնում։ Նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել խառնամուսնություններին՝ նման ընտանիքներին ևս Հայաստանում տեսնելու համար։
Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ Հայաստան են տեղափոխվել տարբեր երկրներից մեծ թվով հայեր։ 2020 թ․-ին Հայաստանում քաղաքացիություն ստացած հայերի թիվը մեծացել է՝ անկախ դժվարություններից։

«Մի շարք փաստաղթերի առկայությունը պարտադիր է՝ ՀՀ-ում քաղաքացիություն ստանալիս մկրտության, եկեղեցու կամ համայնքի տրամադրած փաստաթղթերը, որոնք հաճախ դժվար են գտնվում, հաշվի առնելով որոշ հանգամանքներ։
Պետք է ՀՀ-ը ընդունի հայրենադարձության մասին օրենք, որով կհստակեցվի հայրենադարձների խնդիրները»։

Հայաստան են եկել Եվրոպայից, նախկին Խորհրդային հանրապետություններից, Հարավային Ամերիկայի երկրներից և Միջին ու Մերձավոր Արևելքի երկրներից։

Ցուցադրել ավելի
Back to top button