Վերնատուն

Կինոկենտրոնի գործունեությունն՝ ավելի թափանցիկ․ «Վերնատուն»

2021 թվականին վերափոխված ու շտկված կանոնակարգի արդյունքում Ազգային կինոկենտրոնի գործունեությունն այժմ ավելի թափանցիկ է դարձել։ «Կինոկենտրոնի ողջ համակարգը, որ փոխվեց, արդեն շատ հեղափոխական էր, ամբողջ ընթացքը դարձավ թափանցիկ, բոլոր որոշումները կայացվում է անկախ փորձագետների կողմից և այդ ամենը հրապարակվում է», – ասում է Ազգային կինոկենտրոնի ֆիլմ–հանձնակատար Մելիք Կարապետյանը:

Խոսելով Կինոկենտրոնի բարեփոխումների, կինոժառանգության թվայնացման ու պահպանման, հայ կինոն եվրոպական փառատոններում ներկայացնելու մասին՝ Մելիք Կարապետյանը ցավով նշում է, որ կինոարտադրությանը տրված ֆինանսավորումը 70%-ով կրճատվել է: Նա կոչ է անում կառավարությանը կրճատելու փոխարեն 10 անգամ ավելացնել կինոյին տրվող ֆինանսավորումը, քանի որ աշխարհին ներկայանում ենք նաև կինոյով։

Back to top button