Հայկական հարց

Հայրենադարձությունը միայն հայրենիքը վայելելու համար չէ․ «Հայկական հարց»

Հայրենադարձության հիմքում պետք է ընկած չլինի այն մոտեցումը, թե հայրենիքում միայն լավ պայմանների առկայության դեպքում սփյուռքահայերը թող գան։ Ընդհակառակը, հայրենադարձած սփյուռքահայերը պետք է տեղացիների հետ միասնաբար շենացնեն Հայաստանը։ Ցանկացած մեծ ծրագիր չի իրականանում առանց դժվարությունների, հիասթափությունների և խնդիրների։ Հայրենադարձների համար այդ ամենը հաղթահարելու հիմնական ազդակը հայրենիքի գաղափարի գիտակցումն է եղել, ինչի շնորհիվ նրանց մեծամասնությունն ի վերջո կարողացել է ներառվել ու հաջողությունների հասնել Հայաստանի զանազան  բնագավառներում։

Այսօր նրանք չեն զանազանվում տեղական հասարակությունից։ Խորհրդային Միության փլուզումից հետո հայրենադարձության անհատական և տարերային տեսակներն են հիմնականում պահպանվել։ Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Հայրենադարձությունն ու վերադարձածների խնդիրները Հայաստանում»՝ մաս 10-րդ:

Back to top button