Հայկական հարց

Հայրենադարձության տարիներին Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացվեցին․ «Հայկական հարց»

1946-1948 թվականների Մեծ հայրենադարձությունը պայմանավորված էր մի շարք գործոններով։ Հայաստանում Երկրորդ աշխարհամարտից հետո աշխատուժի կարիք կար։ Բացի դա՝ Խորհրդային Միությունն որոշակի տարածքային պահանջներ ներկայացրեց Թուրքիային՝ փորձելով օգտագործել հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի ներուժը։

Ստալինն անգամ հայրենադարձության ծրագիրը քննարկել է Գևորգ 6-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Խորհրդային կառավարությանը կից հիմնվեցին ներգաղթի կոմիտեն և հայրենադարձների վերաբնակեցման վարչությունը։ Հայրենադարձությունն առաջնահերթություն էր Խորհրդային Միության արտաքին քաղաքականության համար։

Մեծ գումարներ հատկացվեցին հայրենադարձների խնդիրները լուծելու համար, թեև այդպես էլ չկարողացան ամբողջությամբ չեզոքացնել դրանք։  Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Հայրենադարձությունն ու վերադարձածների խնդիրները Հայաստանում»՝ մաս 9-րդ։

Back to top button