15 րոպեն քիչ է

Հայ անվանի ջութակահարների մասին՝ մեկ շարքում․ «15 րոպեն քիչ է»

Ես այդպես էլ չհասկացա,- զարմանում է Ռուբեն Մաթևոսյանը,- էս մարդը Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտելուց հետո, ինչո՞ւ գնաց Տաշքենդ։

Դե ինչ գիտենք, գուցե ինչ-որ բարեկամ ուներ,- փորձում է հասկանալ Մարտին Վարդազարյանը։ — Իհարկե մարդ եթե մի բան չի իմանում, փորձում է կատակով թաքցնել իր չիմացությունը։ Հիմա իմն է։

Իսկ Տաշքենդ սովորելու էր գնացել ջութակահար Հովհաննես Նալբանդյանը։ Մաեստորները որոշել են փոխել այս հաղորդմանը ձևաչափն ու պատմել ոչ թե մեկ, այլ մի քանի հայտնի մարդկանց մասին, մասնավորապես, հայ ջութակահարների մասին, ունկնդրին ծանոթացնել հայտնի ու ոչ այնքան հայ երաժիշտների հետ։

«15 րոպեն քիչ է», բայց մաեստորներն այս ընթացքում հասցնում են խոսել հայ տաղանդավոր ջութակահարների մասին։

Back to top button