ԿարևորՀասարակություն

Օպերատիվ արձագանք աշխատաշուկայի պահանջներին․ Հայաստանում մեկնարկել է նոր ծրագիր

Աշխատուժի զարգացման ծրագրով նախատեսվում է ստեղծել աշխատատեղեր և մասնագետներ՝ երեք՝ բարձր տեխնոլոգիաների,  գյուղատնտեսության, տուրիզմի և հյուրընկալություն ոլորտներում։ Թիրախում երիտասարդերն են՝ ապագայի մասնագիտությունները կրողները։ Ոչ թե երիտասարդների համար, այլ երիտասարդների հետ․ այս մոտեցմամբ են իրականացնելու ծրագրերը,-ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։   

«Խնդիրը շատ բարդ է, որովհետև շատ դժվար պարտավորություն ենք վերցրել։ 5 տարվա ընթացքում 10 հազար մասնագետ և 7 հազար աշխատատեղ։ Սա մի կողմից դժվարացնում է խնդիրը, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է։ Այսինքն, իրականում, նպատակ կա, որին ուզում ես հասնել, և նպատակին հասնելուց արդեն ինքն իրենով արժեք է։ Այսինքն, կարողանում ես հինգ տարվա ընթացքում համակարգային որոշակի առաջարկ տալ, որը, կարծում ենք, եղանակ կփոխի»։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ԿԳՄՍ նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Երևանի ագրարային համալասրանի համագործակցությամբ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի դիտարկմամբ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում պարադոքս է ստեղծվել մի կողմից գործատուները նշում են որակյալ աշխատուժի բացակայության մասին, մյուս կողմից՝ նրանց մեղադրում են շուկայում նախաձեռնողականություն չդրսևորելու և կադրերի պատրաստմանը չմասնակցելու մեջ։ Այս ծրագրի նպատակը մարդկային ռեսուրսները գործածելն է՝ իրար  մեղադրելու փոխարեն: Լին Թրեյսի․

«Զարգացման համար առաջնահերթ է մարդկային կապիտալը, և այն Հայաստանի մեծագույն առավելությունն է: Այս  ծրագիրը հասցեագրում է աշխատանքային շուկայի անհամապատասխանությունները՝ ներգրավելով երիտասարդներին, կանանց, մասնավոր հատվածը և ուսումնական հաստատությունները: Նպատակն է բարելավել «փափուկ» և տեխնիկական հմտությունները, վերափոխել Հայաստանի աշխատանքային շուկան և գնահատել իրավական-կարգավորիչ փոփոխությունները»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի դիտարկմամբ՝ պետք չէ մեկտեղել բարձրագույն կրթությունն ու կոնկրետ ժամկետում ձեռք բերված հմտությունը։ Ըստ նրա՝ հմտություն ձեռք բերելը պետք է լինի բարձրագույն կրթության մաս՝ կրթության որակն ու գործնականությունը ապահովող հստակ նպատակով:

Տեխնոլոգիաների կիրառումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում․ այս ուղղությամբ Ագրարային համալսարանը բազմաթիվ ծրագրերը է իրականացրել, այժմ էլ նպատակ ունեն որոշակիորեն բավարարել ագրոմասնագետների պահանջարկը։

Ծրագիրը կաջակցի նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ արձագանքելով նրանց հատուկ կարիքներին, խրախուսելով նրանց ձգտումները։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելա Հարությունյանի խոսքով՝պատրաստվում են օրենսդրական առաջարկություններով հանդես գալ․

«Ծրագրի թիրախներից մեկը հաշմանդամություն ունեցող անձինք են։ Մենք ուսումնասիրությունների արդյունքում տեսնում ենք, որ ներգրավածության մասով քիչ բան է արվում, ինչ էլ արվում է՝ ինստիտուցիոնալ մակարդակի չէ։ Այսինքն, շատ կազմակերպություններ, կառույցներ, ինչպես իրենց ենթակառուցվածքներով, այնպես էլ բովանդակությամբ, պատրաստ չեն գրավել հաշմանդամություն ունեցող անձանց։ Այսինքն, շենքը պատրաստ չէ, մասնագետները պատրաստ չեն, ներառական կրթության մասով շատ բացեր կան»։

Ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանի՝ ծրագրի իրականացմամբ նոր հորիզոններ կբացվեն մարզերի երիտասարդների համար։ Նախատեսվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում, որոնք կդառնան ծրագրի երկարաժամկետ շահառուները:

Ցուցադրել ավելի
Back to top button