ԿարևորՀասարակություն

Ռուս խաղաղապահները հայ ռազմագերիներին վերադարձնելու գործը կհասցնեն ավարտին. Մուրադով

Ռուս խաղաղապահները հայ ռազմագերիներին վերադարձնելու գործը կհասցնեն ավարտին` ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, կա ըմբռնում։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահները գործը կհասնեն ավարտին»,- ասել է Մուրադովը։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ թռանք Բաքու, և վերադարձին, Երևանի Էրեբունի օդանավակայանում, տեսա զինծառայողների դեմքերը։ Արցունքներ էին, չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է  գլխավոր հրամանատարի տեղակալը։

Ցուցադրել ավելի
Back to top button