ԿարևորՀասարակություն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կներդրվի բարոթերապիայի ծառայություն

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով:

Արդյունքում, առաջիկայում կլինիկայում կձևավորվի բարոթերապիայի ծառայություն: Բարոթերապիան հիպերբարիկ օքսիգենացիայի ծառայություն է, որն ընդգրկված է սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ:

Կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ բարոխցիկը կկիրառվի շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ:

Բարոթերապիան համալսարանական հիվանդանոցում կիրականացվի համապատասխան որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի՝ բարոթերապևտի կողմից: Ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող այս թերապիայի շնորհիվ օրգանիզմի բջիջներին հասցվում է թթվածին:

Ցուցադրել ավելի
Back to top button